12 ՏԱՐԲԵՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿ ՊԱՐԶ ՍԱՐՔՈՒՄ Ինչպես?
Որովհետև այն ունի փոխանցման տուփ տարբեր արագություններով: Այն կանի ամեն ինչ ըստ ձեր ցանկության: Այն պատրաստված է ոչ թե պլաստմասայից, այլ ալյումինից. սարքը հեշտությումբ ձևափոխվում է ուղղահայաց փոշեկուլի, ունի խոնավ մաքրման և հատակի խնամքի հատուկ համակարգեր: Այն հասարակ փոշեկուլ չէ, այլ տան խնամքի ամբողջական համակարգ: Այժմ կարիք չկա տարբեր տեսակի սարքեր գնելու.....Դուք կստանաք բոլորը մեկ Kirby Sentria սարքի մեջ:
SENTRIA™ ՍԱՐՔԻ ՈՐՈՇ ՀԻԱՆԱԼԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ
- Հզոր օդի հոսք, HEPA 11 ֆիլտրացման համակարգ - աղբը և փոշին տեղ չունեն ձեր տանը:
- TechDrive® ժամանակակից անիվների շնորհիվ ընդամենը մեկ թեթև շարժումը բավական է այն տեղաշարժելու համար:
- Ոտնակը կօգնի Ձեզ հարմար բարձրություն սահմանել սարքի համար, առանց կռանալու:
- Լույսադիոդային լամպերը լուսավորում են նույնիսկ ամենամութ տեղամասերը:
- Գորգերի մաքրումը շամպունի միջոցով` արագ չորացման հետ մեկտեղ, կունենա գերազանց արդյունք նվազագույն ծախսի դեպքում:
- Հարմարավետ շարժուն համակարգ տնային փոշու տիզերի և ալերգենների հեռացման համար Ձեր տեղաշորից:
- Մաքրում է նույնիսկ ամենա դժվար հասանելի տեղերը իր բազմատեսակ վրադիրների շնորհիվ:
- Հեշտությամբ կլանում է տնային կենդանիների մազերը և փափուկ կահույքի կեղտը:
- Գերազան փայլեցնում է փայտե և սալիկապատված ծածկույթները:
- Եվ սա միայն սկիզբն է:
HEPA ՖԻԼՏՐԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Ինչ է փոշին?
Սովորական փոշին իրականում ավելի վնասակար է, քան Դուք կարծում եք: Կախված նրանից, թե որտեղ եք դուք ապրում այն կարող է պարունակել տնային կենդանիների մաշկի թեփուկների, սնակային թեփուկների, բակտերիաների և այլ մանրէների խումբ: Բայց սա էլ դեռ ամբողջը չի: Փոշու մեջ են ապրում հազարավոր տիզեր, որոնք հանդիսանում են ասթմայի և այլ ալերգիկ հիվանդությունների աղբյուր:
Հիմնականում փոշեկուլները օդը լավ չեն ֆիլտրացնում : Որոշները վերացնում են մանր մասնիկները Ձեր գորգերից և տեղաշորից: Բայց նրանց ֆիլտրացման համակարգը այնքան անհարթ է, որ մանրէները հետ են թափանցում օդի մեջ, որով մենք շնչում ենք:
ՊԱՇՏՊԱՆԵՔ ՁԵՐ ՏՈՒՆԸ և ԸՆՏԱՆԻՔԸ

- Կլանում է մինչև 0,3 միկրոն փոքրության մանրէների 99%
- HEPA 11 մակարդակ
- Լավացնում է օդի որակը
Տան խնամքի համար նախատեսված Kirby սնուցման համակարգը այնպես է պատրաստված, որ ապահովում է օդի առավելագույն ներհոսք: Հզորության շնորհիվ ապահովվում է նույնիսկ ամենամանր մասնիկների և ալերգենների կլանում:
Արդյունավետ ֆիլտրացում + Օդի հզոր ներհոսք = Ավելի շատ կլանված մասնիկներ
Եվ մաքուր տուն Ձեզ և Ձեր սիրելիների համար
Պատրաստված է հավերժ օգտագործման համար
Տան խնամքի համար նախատեսված Sentria™ համակարգը պատրաստված է ամուր ալյումինե մասերից, որոնք կարող են ինտենսիվ օգտագործվել տարիներ շարունակ: Գրեթե ալյումինե սարք – սա Kirby մակնիշի որակի և ապահովության նշանն է: Kirby ընկերությունը շարունակում է ներդրում կատարել բարձր տեխնոլոգիաների փորձարարական և արտադրական սարքավորումների մեջ, որպեսզի կատարելագործի իր արտադրանքը: Որակի բարձր չափանիշները, որոնք անընդհատ կառավարվում են Kirby ընկերության մասնագետների կողմից, տալիս են երաշխիք ներկայացուցիչներին և գնորդներին, որ Kirby Sentria համակարգը պատրաստված է բոլոր տեխնիկական պահանջներին համապատասխան և լիարժեք փորձարկված է: Այս ամենը ամրապնդում է Kirby ընկերության անունը և ապահովում շուկայում առաջավորի տեղը:
Համար առաջինն է ապահովության գծով: Տան խնամքի համար նախատեսված Kirby համակարգը արժանացել է առաջին տեղին իր ապահովության համար` կենցաղային տեխնիկային նվիրված հայտնի ամսագրում:
Օգտագործեք համակարգը տասնյակ տարիներ: Նրանք, ովքեր ձեռք են բերել այս համակարգը վայելում են գերագույն հարմարավետություն և հաճույք տան մաքրության գործընթացի ժամանակ, ճիշտ են օգտագործում մեր նորամուծությունների ծրագիրը, նախատեսված ամբողջ շահագործման ժամանակի համար:
Համակարգ ն ունի 3 տարվա երաշխիք:
| |
|
Կիրբի համակարգը աշխատում է ահա արդեն 27 տարի
Ձեր փոշեկուլը մեր կյանքի մի մասն էր կազմում այն բոլոր տարիների ընթացքում, երբ ես ծառայում էի զինված ուժերում... Եվ մինչ այժմ աշխատում է այնպես , ինչպես աշխատում էր , երբ նոր էինք գնել այն 1977է. մայիսին... Սա մեր լավագույն գնումն է:
Դոնալդ
Գրանդ Ռեպիձ, Միչիգան
|
|
|
Հակաալերգիկ ապրանքներ
Դուք կնվազեցնեք վնասակար կենցաղային ալերգենների ազդեցությունը ձեր առողջության վրա, եթե օգտվեք մեր ֆիլտրներից, որոնք օգնում են պայքարել ալերգենների դեմ հատուկ շամպունի հետ միասին, գորգերի համար նախատեսված պաշտպանիչով և հակաալերգիկ հեղուկներով: Օգտագործելով հակաալերգիկ ապրանքները դուք զգալի կնվազեցնեք կենցաղային ալերգենների ազդեցությունը և ձեր տունը կլինի մաքուր և ապահով:
Տան խնամքի ապրանքներ
Անկախ նրանից Դուք պայքարում եք փոշու, բակտերաիների, ալերգենների, հետքերի դեմ, թե ոչ, Kirby ընկերությունը միշտ Ձեզ կառաջարկի ապրանքներ, որոնք կբավարարեն Ձեր ցանկացած պահանջը: Տան խնամքի համար նախատեսված ապրանքների հավաքածուն կլուծի ցանկացած խնդիր Ձեր տանը: Մեր բոլոր ապրանքները համապատասխանում են որակի բարծրագույն չափանիշներին, որոնք և դարձրել են Kirby համակարգը հայտնի ամբողջ աշխարհում:
Kirby կոմպլեկտավորող մասեր
Պաշտպանեք Ձեր ներդրումը և պահպանեք որակը օգտագործելով միայն օրգինալ մասեր, ներառյալ փոշու պարկերը, գոտիները, խողովակները, լարերը և հատուկ վրադիրները: Հակառակ դեպքում մենք չենք կարող երաշխավորել, որ Դուք կստանաք օրիգինալ որակ:
Հայաստանի Հանրապետություն
Փավստոս Բյուզանդ 89
Հեռ.: (+37410) 50 10 11
kirby@kirby.am
|