Տեխնիկական նկարագրությունը | Առձագանքներ մեր ապրանքի վերաբերյալ |   Рус

Kirby ընկերության պատմությունը

Տան մաքրությունը  կունենա լիովին այլ իմաստ, եթե դուք ունենաք Kirby Sentria™ համակարգ:  Այն  նախատեսված է տան  մանրակրկիթ մաքրման,  պաշտպանության և Ձեր տան բարձր մակարդակի պահպանման համար: Համակարգը հանդիսանում է իր ոլորտի առաջատարը, որ միշտ անցնում է առաջ իր   մրցակիցներից:

 

 

Մտքի Հեղինակ
Իր կյանքի մեծ մասը նա զբաղվել է հայտնագործություններով և հայտնի է դարձել    տան մաքրության համար նախատեսված տեխնիկայի շնորհիվ, որն այդ ժամանակից ի վեր կրում է իր անունը, Ջիմ Կիրբի:  Նա ձգտում էր կրճատել կամ լիովին ձեռբազատվել ավելնորդ և անիմաստ  աշխատանքից ցանկացած ասպարեզում: Նրա հաջողությունների  մասին են վկայում ավելի քան 200 պատենտներ և բազմաթիվ  այլ սարքավորումներ, որոնք օգտագործվում են ամբողջ աշխարհում:
Առաջին մոդելը, որ Ջիմ Կիրբին պատրաստել էր 1906 թվականին օգտագործում էր  ջուր կեղտը առանձնացնելու համար:  Երբ նա նկատեց, որ կեղտաջրի տակառը դատարկել անհարմար է, սկսեց փնտրել նորույթներ: Եվ 1907 նա հայտնագործեց մի փոշեկուլ, որը մղում էր կեղտոտ օդը դեպի կտորե պարկ, որն էլ Ֆիլրտացնում էր  կեղտը:
Ջիմը շարունակեց կատարելագործել փոշեկուլները,  և առաջին համաշխարհային պատերազմից հետո սկսեց կոմերցիոն արտադրանք:  1925 թվականին արտադրվեց առաջին Vacuette Electric  սարքը`  հատակի մաքրման համար նախատեսված առանձին վրադիրով, որից հետո կատարելագործման ընթացքում ի հայտ եկան  նաև բազմաթիվ վրադիրներով մոդելներ:  Այսպես հայտնագործվեց ամբողջ աշխարհին այսօր հայտնի տան մաքրության համար նախատեսված Kirby համակարգը:


Սարքի կատարելագործումը
Kirby ընկերությունը բազմաթիվ տարիների ընթացքում անընդհատ կատարելագործում էր սարքը, փոփոխելով և նորացնելով նրա գործողությունները և արտաքին տեսքը:  Այսպիսով, TechDrive Variable Power Assist անիվները չափազանց հեշտացնում են մաքրության գործընթացը:  Մեր պատենտավորված  HEPA 11 ֆիլտրերի համակարգը կլանում է 99% մինչը 0,3 փոքրության մանրէներ, ներառյալ նաև տնային ալերգիածիններ: Հիմնական էլեկտրասնուցման համակարգը ունի  հզոր  և ավելի երկարակյաց հովացման համակարգ, որը ստեղծվել է  NASА ինժեներների մասնակցությամբ: Այս և այլ նորացումները բնութագրում են  Kirby համակարգը  որպես լավագույն կապիտալային ներդրում, որը կարող է կատարել գնորդն  իր տան և ընտանիքի համար:

Սարքի ցուցադրման անհրաժեշտությունը
Kirby ընկերությունը սկսել է իր վաճառքները իրականացնել թերևս 1920-ական թվականներին, իրականացնելով ցուցադրումներ անմիջապես տանը, որպեսզի  հաճախորդը կարողանա տեսնել և փորձարկել Kirby սարքը իր սեփական տանը` մինչ գնումը:  Հազարավոր մարդիկ  զգացել են այս սարքի առավելությունները և վաճառքների արդյունքում  հնարավորություն  են ստացել  կառավարել իրենց բիզնեսը` դառնալով Կիրբի ընկերության գործակալ:

Հնարավորությունները գրավում են մարդկանց ամբողջ աշխարհում
Այսօր Կիրբին գործում է ավելի քան 70 պետություններում,  որը հնարավորություն է ընձեռնում  հազարավոր գնորդնորին  վայելել և հաճույք ստանալ տան մաքրության գործընթացից:

 

Մասնագետների գնահատականը

Գորգերի ինստիտուտը  Դալտոնեում, Ջեորջիա նահանգում  երաշխավորել է այս համակարգը որպես լավագույն` օդի որակի գերազանց պահպանման համար,  էկոլոգիայի որակի պահպանման ծրագրի շրջանակներում:   Ինստիտուտի նախագահի կողմից գրված փաստաթղթում նշվում է «էկոլոգիայի որակի պահպանան ծրագրի շրջանակներում փոշեկուլները գնահատվում են երեք հիմնական բնութագրերով` կեղտի հեռացում, փոշու պահումը ֆիլտրի  կամ սարքի ներսում, կանխելով նրա թափանցումը օդի մեջ, գորգերի պահպանում և արտաքին տեսքի լավացում: Կիրբի ընկերությունը ստացել իր գերազանց գնահատականը բոլոր երեք բնութագրերի համար…  մենք ուրախ ենք, որ Կիրբի ընկերությունը շարունակում է իր արտադրանքը` հաշվի առնելով էկոլոգիայի որակի պահպանան ծրագրի պահանջները» :

 


Հայաստանի Հանրապետություն
Փավստոս Բյուզանդ 89
Հեռ.: (+37410)50 20 22, 50 10 99
kirby@kirby.am